Newmag-ը գրում է.Հարձակման այդ մեթոդը վաղուց է հայտնի. այն անվանում են car-ramming կամ vehicle-ramming: Չենք կարող ասել, որ մարտավարությւոնը նոր է, բայց վերջին տարիներին հատկապես դա’ պոպուլյար դարձավ ահաբեկիչների մոտ: Մասնավորապես դա կիրառում են Իսրայելում արմատական պաղեստինցիները: 2015-ից իշխանությունները հիսունից ավելի փորձ են արձանագրել: Որպես կանոն, հանցագործները մեքենան ուղղում էին կամ իսրայելցի զինվորների, կամ ոստիկանների, կամ կանգառում սպասող մարդկանց վրա: Հուլիսի 14-ին` Բաստիլի գրավման տոնակատարության օրը, Նիսում տեղի ունեցածը այդ կարգի ամենախոշոր ահաբեկչությունն էր, երբ թունիսցին բեռնատարով 86 հոգու մահացու վրաերթի ենթարկեց, հարյուրավորին վնասվածքներ հասցրեց: Այդ կարգի ահաբեկչություններ Եվրոպայում 2014-ին էլ էր տեղի ունեցել` Սուրբծննդյան տովաճառում: